10/01/2017

«ԴիջիԹեք էքսպո-2017»-ին մասնակցում են նաև Վարդենիկի կրթահամալիրի ռոբոտաշինության սաները

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները:
«ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակում անցկացվում են գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:
Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 150 ընկերություն։ .
Digitec expo 2017-ին մասնակցում են նաև Վարդենիկի կրթահամալիրի ռոբոտաշինության սաները, վաղը մեկնարկելու Ռոբոտների 10-րդ առաջնություն ԴիջիԹեքում որին մասկանցել ու է նաև մեր խմբակի սաները:




12/24/2013

ՀԵՔԸԹՈՆ[ՅԱՆ] ԹՌԻՉՔ 2013 - Մասնակցում էր նաև Վարդենիկ ՀԵՆԱ ներկայացուցիչը


Դեկտեմբերի 21-ին Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից, և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարներն ու առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Մրցույթին մասնակցում էր նաև Վարդենիկ ՀԵՆԱ համակարգող Ն.Բադալյանը իր << Virtual Family Tree>> հավելվածով :

Միջոցառման հրապարակ այցելել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, զրուցել թիմերի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաներով երիտասարդների հետաքրքրվածության աճին, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահ
անջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ, և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Մեջբերում ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻՑ մեր թմի մասին -
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի թիմերից մեկն ամբողջ գիշեր աշխատել է Օնլայն տոհմածառի գաղափարի վրա: Ահա, գաղափարի փորձնական տարբերակն արդեն պատրաստ է:






11/21/2013

Ն. Բադալյանը ստացավ հավաստագիր Vivacell Mts - ի գլխավոր տնօրեն՝ Պրն. Յիրիկյանի կողմից

<<Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից >> ծրագրի շրջանակներում Վարդենիկ ՀԵՆԱ համակարգող՝ Ն. Բադալյանը ստացավ հավաստագիր և ռոբոտ կոմպլեքս Վիվասել Մտս - ի գլխավոր տնօրեն՝ Պրն. Յիրիկյանի կողմից:

11/10/2013

Բերքի փառատոն + ոսկե աշուն Վարդենիկում

2013 թվականի նոյեմբերի 10-ին <<Համայնքային Զարկերակ>> ՀԿ -ի և Վարդենիկ ՀԵՆԱ -ի հետ համատեղ կազմակերպվեց բերքի փառատոն + ոսկե աշուն միջոցառումը : Միջոցառմանը մասնակցում էին 15-ից ավել խմբեր , հաղթեցին բոլոր մասնակիցները և ընձեռնվեց բոլոր մասնակիցներին եռօրյա ճամբարային հանգիստ:















11/03/2013

Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն

Նոյեմբերի 2-ին , YIC (Youth Initiative Centre) - ի  կողմից կազմակերպած  "Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն" ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանալ Վարդենիկ ՀԵՆԱ-ի համակարգող՝ Ն. Բադալյանը գրավեց առաջին հորիզոնականը՝ լավագույն լուսանկար կամաորական թեմայով :
Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :