12/24/2013

ՀԵՔԸԹՈՆ[ՅԱՆ] ԹՌԻՉՔ 2013 - Մասնակցում էր նաև Վարդենիկ ՀԵՆԱ ներկայացուցիչը


Դեկտեմբերի 21-ին Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից, և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարներն ու առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Մրցույթին մասնակցում էր նաև Վարդենիկ ՀԵՆԱ համակարգող Ն.Բադալյանը իր << Virtual Family Tree>> հավելվածով :

Միջոցառման հրապարակ այցելել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, զրուցել թիմերի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաներով երիտասարդների հետաքրքրվածության աճին, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահ
անջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ, և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Մեջբերում ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻՑ մեր թմի մասին -
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի թիմերից մեկն ամբողջ գիշեր աշխատել է Օնլայն տոհմածառի գաղափարի վրա: Ահա, գաղափարի փորձնական տարբերակն արդեն պատրաստ է:






Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :