10/01/2017

«ԴիջիԹեք էքսպո-2017»-ին մասնակցում են նաև Վարդենիկի կրթահամալիրի ռոբոտաշինության սաները

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները:
«ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակում անցկացվում են գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:
Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 150 ընկերություն։ .
Digitec expo 2017-ին մասնակցում են նաև Վարդենիկի կրթահամալիրի ռոբոտաշինության սաները, վաղը մեկնարկելու Ռոբոտների 10-րդ առաջնություն ԴիջիԹեքում որին մասկանցել ու է նաև մեր խմբակի սաները:




Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :