11/07/2012

Counterpart International Armenia համաջողով 43 համայնքների միջև.. Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես Մրցույթին մասնակցում էր նաև Վարդենիկ համայնքը (photo)

Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողով և Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես
Քաունթերփարթ ինթերնեշնլը կազմակերպում է Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողով, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 2-ին և 3-ինՀայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում (Երևան, Բաղրամյան 40, հին մասնաշենք, 2-րդ հարկ):
Համաժողովի նպատակն է ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա (ՔՀՏԻԱ) ծրագրի միջանկյալ արդյունքները:
Միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզպետներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ և միջազգային ու տեղական այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովին կմասնակցեն ծրագրում ընդգրկված 43 համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ակտիվ քաղաքացիական խմբերի և հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հայաստանի 43 համայնքներից ժամանած համաժողովի մասնակիցները կներկայացնեն անցյալ 2 տարվա ընթացքում ՔՀՏԻԱ շրջանակներում իրականացրած իրենց ծրագրերը: Նրանք կամփոփեն հաջողությունները, քաղված դասերը, և կկիսեն իրենց պատկերացումները մասնակցային համայնքային պլանավորման ուժեղացման գործում քաղաքացիական ակտիվության դերի մասին: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները կքննարկեն համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորման, հանրային-մասնավոր ոլորտների համագործակցության, համայնքի զարգացման ապահովման գործում արտաքին ռեսուրսների ներգրավման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հետագա զարգացման վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ, որոնց արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն համաժողովի բոլոր մասնակիցներին (օրակարգը կցվում է):
Համաժողովի առաջին օրը կեզրափակվի համայնքային բարիքների համտեսի փառատոնով և ցուցահանդեսով, որը տեղի կունենա Սիրահարների այգում (Երևան, Բաղրամյան 21)  նոյեմբերի 2-ին, ժամը 16:00-18:00: 
Հայաստանի 43 համայնքներ կներկայացնեն իրենց ավանդական կերակուրներն ու ձեռագործ աշխատանքները:







































  • Համտեսե՛ք այգեգործների բարիքները
  • Վայելե՛ք ավանդական կերակուրների համն ու հոտը
  • Սովորե՛ք հմուտ արհեստագործներից
  • Միացե՛ք հայկական շուրջպարին



Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :