9/03/2013

Ռոբոտաշինությունը Վարդենիկում


 Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն: 

Վարդենիկ ՀԵՆԱ -ի և Վարդենիկի կրթահամլիրի աջակցությամբ Վարդենիկում շուտով կգործի ռոբոտաշինության խմբակ։ Որին կարող են  գրանցվել Վարդենիկում ապրող 12-ից մինչև 18 տարեկան աշակերտները։ Գրանցվելու համար կարող եք կապնվել Նարեկ Բադալյանի հետ 077971402 հեռ․ համարով կամ Facebook.com սոց․ կայքի միջոցով։
Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :